Տատիկն ու գորշուկը

Կար չկար մի տատիկ կար։ Նա ուներ շատ սիրելի թոռնիկ։ Տատիկը շատ էր սիրում իր թոռնիկին․ միասին զբոսնում էին, ուտեցնում էր նրան, ջուր տալիս, գրքեր կարդում, պլաստիլինով խաղում, երգում և ամեն հանդիպման ժամանակ մեծ ուրախությամբ գրկում նրան։ Բայց հենց դուրս էին գալիս զբոսնելու, տատիկի համար սկսվում էին իսկական փորձությունները։ Թոռնիկին ամեն ինչ հետաքրքիր էր։
— Տատի՛կ, վազե՛նք այնտեղ, աղավնիներին քշենք,— ասում էր նա և թռչկոտելով վազում էր աղավնիների հետևից։
Իսկ ճանապարհը շատ մոտ էր, մեծ ջրափոսեր կային, և տատիկը շատ էր անհանգստանում։
Տատիկի ներսում ապրում էր անհանգիստ գորշուկը։ Նա տատիկի բոլոր վախերի մեծ, մազոտ գնդիկն էր։ Ամեն անգամ, երբ թոռնիկին վտանգ էր սպառնում, Փուխլյան արթնանում էր և սկսում էր վախեցնել տատիկին. «Հիմա թոռդ կընկնի», «Հիմա նա կկորի», «Հիմա նրան կվնասեն», «Վազի՛ր նրա հետևից։ Ամեն գնով պաշտպանի՛ր նրան»։
Իսկ թոռնիկի ներսում նման գորշուկ չկար։ Նա երջանիկ էր, ազատ, ուրախանում էր կյանքով և ոչնչից չէր վախենում։
— Ի՞նչ անեմ,— հարցնում էր տատիկը գորշուկին
— Ի՞նչ պիտի անես։ Պետք է վախեցնես թոռնիկիդ, որ ավելի զգույշ դառնա։
— Իսկ գուցե պարզապես ասե՞մ, որ ճանապարհի մոտի աղավնիների հետևից չվազի, այլ այգու ներսի աղավնիների հետ խաղա։ Այնտեղ ավելի անվտանգ է,— առաջարկեց տատիկը։
Ո՛չ։ Պատասխանեց գորշուկը։ Նա քեզ չի լսի։ Իսկ եթե նույնիսկ հիմա լսի, հետո առանց քեզ էլի կվազի։ Վախեցրո՛ւ նրան։
— Բայց ինչպե՞ս։ Շփոթվեց տատիկը։
— Ինչպես ժամանակին քեզ էին վախեցնում քո տատիկն ու մայրիկը։ Ասա, որ եթե քեզ չլսի, կգա մի սարսափելի արարած ու կտանի նրան։ Բայց դա ճիշտ չէ։ Բողոքեց տատիկը։
— Այո՛, ճիշտ չէ։ Ոչ ոք չի գա և ոչ ոք չի տանի։ Բայց դու այնպես ասա, որ նա հավատա։
Այդ պահին թոռնիկը կրկին վազեց աղավնիների հետևից, իսկ տատիկը բղավեց.
— Ու՜-ու՜-ու… Լսի՛ր, եթե այսպես շարունակես վազել, աղավնիներին վախեցնել ու ինձ չլսել, կգա սարսափելի գորշուկը և քեզ կտանի։ Թոռնիկը շատ վախեցավ։ Նստեց նստարանին և ամբողջ զբոսանքի ընթացքում այլևս տեղից չշարժվեց։ Տատիկը նույնիսկ ուրախացավ․ այլևս անհանգստանալու կարիք չկար։ Իսկ նրա ներսի Փգորշուկը գոհ էր։
— Ապրե՛ս։ Ասում էր նա։ Շատ լավ վախեցրիր։ Տես, հիմա որքան հանգիստ է։ Իսկ երբ դու նրա կողքին չլինես, ես կտեղափոխվեմ թոռնիկի ներսը և նրան էլ կվախեցնեմ, որպեսզի նրա հետ ոչ մի վատ բան չպատահի։
Տատիկը գնաց, իսկ անհանգիստ Փուխլյան տեղափոխվեց թոռնիկի ներսում։ Ապրում էր այնտեղ ու ամեն քայլափոխի վախեցնում Արամին։ Շուտով Արամը դարձավ այնքան զգուշավոր, որ այլևս նույնիսկ տնից դուրս գալ չէր ուզում։ Իսկ տատիկը շատ գոհ էր․ նա կարծում էր, թե այսպես պաշտպանում է երեխային։
Մի օր մայրիկն ու հայրիկը նկատեցին, որ Վանյան փոխվել է։
— Ի՞նչ է պատահել քեզ, Արամ՛։ հարցրեց մայրիկը։ Ձյուն է եկել։ Եկ գնանք սահնակ քշենք, ձնեմարդ սարքենք, ձնագնդի խաղանք։
Բայց գորշուկն անմիջապես շշնջաց Արամի ականջին.
— Մի՛ գնա։ Դրսում ցուրտ է, կմրսես, կհիվանդանաս։ Ձյունը կարող է աչքդ ընկնել։ Սահնակով կարող ես ծառին բախվել, հիվանդանոց ընկնել… Արամը լաց եղավ։
— Ես վախենում եմ զբոսնելուց։ Չեմ գա։ Դուք գնացեք առանց ինձ… Իսկ գորշուկն ուրախանում էր. «Ահա՛, նորից փրկեցի տղային։ Տատիկն էլ ինձնով կհպարտանա»։
Այդ ժամանակ իմաստուն մայրիկը գրկեց որդուն և մեղմ հարցրեց.
— Արամ, միգուցե քո ներսում գորշուկ վախիկն է բնակվել։ «Դե՛, դուրս արի, գորշուկ։ Գիտեմ, որ այստեղ ես»։ Գորշուկը կամաց դուրս եկավ Վանյայի միջից և շփոթված կանգնեց սենյակի մեջտեղում։ Բոլորը նայում էին նրան։ Հայրիկը ժպտաց.
— Ա՜հա, ճանաչեցի քեզ։ Դու այն գորշուկն ես, որ տատիկը մեզ մոտ է ուղարկել։ Դու ինքդ ես ամեն ինչից վախենում և քո վախերով վարակել ես Արամին։ Արի՛ ինձ մոտ։
Արամը ցատկեց հայրիկի գիրկը։ Հայրիկը գրկեց նրան, շոյեց նրա փափուկ, մազոտ մարմինը։ Մայրիկը բերեց տաք ծածկոց, փաթաթեց գորշուկին, նստեցրեց ճոճաթոռին, մուլտֆիլմ միացրեց և մի բաժակ տաք շոկոլադ տվեց։
Աղավնիների հետևից էլ միայն այգում կվազի։
«Նստիր այստեղ, գորշուկ։ Մենք Արամի հետ զբոսանքի ենք գնում, իսկ նրա մասին մենք ինքներս կհոգանք»- ասաց մայրիկը։ «Եթե նա մրսի, հետո տաք լոգանք կընդունի։ Սահնակով կքշի ծառերից հեռու։ Կսովորի պաշտպանվել ձնագնդիներից և ավելի ճարպիկ կդառնա։ Իսկ եթե երբեք չընկնի, չսխալվի և չփորձի, ինչպե՞ս պիտի սովորի, զարգանա և հավատա իր ուժերին, իր ամուր ձեռքերին, ոտքերին ու բնավորությանը»։
Գորշուկը հանգստացավ։ Նա թուլացավ, ծիծաղեց, ոտքերը կախեց ճոճաթոռից և սկսեց հանգիստ մուլտֆիլմ նայել ու գրքեր կարդալ։ Իսկ Արամը նորից դարձավ նախկինի պես ուրախ։ Նա թեթև սրտով դուրս վազեց բակ և սկսեց խաղալ։ Այլևս չէր վախենում։ Գորշուկն էլ դադարեց նրան վախեցնել, վերադարձավ տատիկի մոտ և սկսեց արդեն ուրիշ բան շշնջալ նրա ականջին.
— Ամեն ինչ լավ կլինի։ Քեզ հետ, Արամի հետ և բոլոր նրանց հետ, ում սիրում ես։ Կյանքը բարի է։ Այն ուրախություն ու հաճույք է բերում։ Ապրիր և ուրախացիր։ Եվ Արամին էլ սովորեցրու, որ կյանքը տրված է ոչ թե անընդհատ վախենալու, այլ ապրելու և ուրախանալու համար։

Այս հեքիաթն առավել արդյունավետ է գործում այն ընտանիքներում, որտեղ պահպանված է առողջ ընտանեկան հիերարխիան։
Այսինքն՝ ծնողները մեծերն են, նրանք են պատասխանատվություն կրում, իսկ երեխան կարող է պարզապես երեխա լինել՝ հանգիստ խաղալ, ստեղծագործել, ուրախանալ և չկրել մեծահասակներին անհանգստություններից պաշտպանելու պատասխանատվությունը։
Եթե ընտանիքում իրական առաջնորդը ծնողները չեն, այլ, օրինակ, երեխան կամ տատիկը, ապա որքան էլ մենք փորձենք համոզել երեխային, որ ոչ ոք չի գա և չի տանի նրան, նա դժվարությամբ կհավատա, որովհետև երեխան միշտ վստահում է այն մարդուն, ում ընկալում է որպես ավելի ուժեղ։ Հետևաբար, որպեսզի վախերը նվազեն, կարևոր է վերականգնել ընտանիքի բնական կառուցվածքը, որտեղ ծնողներն են ապահովում անվտանգությունն ու սահմանները՝ այլ ոչ թե դառնում վախի աղբյուր։ Երեխան կարող է բողոքել, հակառակվել կամ դիմադրել, հատկապես 2- 5 տարեկա հասակում, երբ ձևավորվում է նրա կամքը։
Սակայն, միևնույն է, նա պետք է աստիճանաբար սովորի, որ ընտանիքում կան սահմաններ, կանոններ և մեծահասակներ, որոնք պատասխանատու են իր անվտանգության համար։
Հիշեք՝ հենց այսպիսի հարաբերություններն են օգնում, որ երեխան ոչ միայն իրեն ապահով զգա, այլև կարողանա իսկապես սիրել և հարգել իր ծնողներին։ Շատ կարևոր է նաև, որ մեծահասակներն իրենք սովորեն ճանաչել ու կառավարել իրենց «Գորշուկներին»՝ սեփական անհանգստությունն ու վախերը։
Չմշակված տագնապը հեշտությամբ փոխանցվում է երեխային։
Շատ հաճախ այդ վախերը գալիս են նախորդ սերունդներից՝ պատերազմի, ծանր կյանքի, կորուստների կամ այլ տրավմատիկ փորձառությունների հետևանքով։ Դրանք դառնում են ընտանեկան «գոյատևման ծրագրեր»։ Դրանք ասում են.
«Մի՛ վստահիր»։
«Ամեն տեղ վտանգ կա»։
«Կյանքը վտանգավոր է»։
«Շատ չուրախանաս, հետո լաց կլինես»։
Այսպիսի ուղերձները շատ ծանր բեռ են երեխայի համար։ Դրանք հաճախ փոխանցվում են նույնիսկ խաղահրապարակում.
«Մի՛ վազիր, կընկնես»։
«Մի՛ բարձրացիր»։
«Մի՛ դիպչիր, կեղտոտ է»։
«Զգույշ քայլիր»։
Արդյունքում երեխան սովորում է ոչ թե ապրել, այլ գոյատևել։ Փոխարենը կարևոր է երեխային փոխանցել այլ ուղերձներ. «Փորձիր»։
«Ապրիր», «Զգա»։
«Ուրախացիր կյանքով»,
«Դու կարող ես լինել ինքդ նման»
«Դու կարող ես արտահայտել քո զգացմունքները, իսկ ես քեզ կսովորեցնեմ դա անել անվտանգ ձևով»։
Ուրախացեք երեխայի յուրաքանչյուր փոքր հաղթանակով. «Հիանալի է։ Ընկար, լաց եղար, բայց նորից վեր կացար ու շարունակեցիր։ Ի՜նչ քաջ ես»։
Թույլ տվեք երեխային հանդիպել իր վախերին՝ փոքր քայլերով և հաղթահարել դրանք։ «Տեսնում եմ, որ վախենում ես։ Արի նախ կանգնենք աստիճանի առաջին աստիճանին… Ստացվեց։ Հիմա փորձենք մեկ աստիճան ավելի բարձր։ Ապրե՛ս, ես հպարտանում եմ քեզնով»։ Այսպես երեխան սովորում է հաղթահարել իր վախերը, և աշխարհը նրա համար դառնում է ավելի ապահով ու հանգիստ վայր։

Ի՞նչ անել, եթե նկատում եք, որ ձեր վախերը փոխանցվում են երեխային
✅ Նախ նկատեք ձեր «Գորշուկին»։
Հարցրեք ինքներդ ձեզ. «Հիմա իրական վտանգ կա՞, թե՞ խոսում է իմ տագնապը»։
✅ Մի՛ վախեցրեք երեխային հնազանդեցնելու համար։
«Կգա, կտանի», «Կընկնես ու կմեռնես» կամ նման արտահայտությունները կարող են կարճաժամկետ աշխատել, բայց երկարաժամկետ մեծացնում են երեխայի անհանգստությունը։
✅ Սահման դրեք՝ առանց վախեցնելու։
Օրինակ՝ «Աղավնիների հետևից կարող ես վազել այգու ներսում, բայց ոչ ճանապարհի մոտ»։
✅ Թույլ տվեք անվտանգ փորձառություններ։
Փոքր ընկնելը, սխալվելը, փորձելը և նորից կանգնելը երեխայի զարգացման բնական մասն են։
✅ Անվանեք երեխայի զգացմունքները։
«Տեսնում եմ՝ վախեցար», «Հասկանալի է, որ հիմա անհանգստանում ես»։ Երբ զգացմունքը ճանաչված է, այն ավելի հեշտ է կարգավորվում։
✅ Փոխարինեք վախեցնող նախադասությունները ուժ տվող ուղերձներով։
- «Ես քեզ հետ եմ»։
- «Դու կարող ես փորձել»։
- «Եթե դժվար լինի, ես կօգնեմ»։
- «Միասին կգտնենք անվտանգ լուծում»։
✅ Աշխատեք նաև ձեր սեփական տագնապի հետ։
Եթե հաճախ եք մտածում ամենավատ սցենարի մասին, հիշեք՝ երեխան սովորում է ոչ միայն ձեր խոսքերից, այլև ձեր ներքին վիճակից։
Այս միտքը հաստատվում է նաև UNICEF Parenting-ի նյութերում, որտեղ նշվում է, որ երեխայի հուզական բարեկեցության վրա մեծ ազդեցություն ունի ծնողի սեփական հուզական ինքնակարգավորումը և երեխայի հետ անվտանգ, աջակցող հարաբերությունը։
Հիշեք
🌱 Երեխային չի պետք անվախ դարձնել։
Նրան պետք է սովորեցնել ճանաչել վախը, վստահել մեծահասակին և աստիճանաբար հաղթահարել դժվարությունները։ Երբ ծնողը հանգիստ է, վստահ և միևնույն ժամանակ սահմաններ ունի երեխայի հետ՝ երեխան սովորում է մտածել։
«Աշխարհում կարող են լինել վտանգներ, դժվար իրավիճակներ, փորձություններ, վախեցնող երևույթներ, բայց ես մենակ չեմ։ Ես կարող եմ սովորել, փորձել, սխալվել և կրկին առաջ գնալ»։
Նշում. Ստորև ներկայացված թերապևտիկ հեքիաթը հիմնված է Մարիա Սերեբրյակովայի «Детские страхи и методы их преодоления» գրքում հրապարակված նյութի վրա։ Հեքիաթը ներկայացվում է կրթական և տեղեկատվական նպատակներով։
