Ես օգնում եմ ծնողներին հաղթահարել մարտահրավերները և կառուցել ամուր կապ երեխաների հետ

5 քայլ կապրիզները կառավարելու համար ՝ առանց պատիժների ու գոռալու

Երեխայի վարքի ներքո տեսնում եմ ավելին

Օգնություն հասկանալու երեխայի հույզերն ու վարքի իրական պատճառները։

Առողջ ծնող–երեխա հարաբերություններ

Աջակցություն վստահ և ջերմ հարաբերություններ կառուցելու համար։

Ընտանեկան անդորր

Մասնագիտական հոգեբանական աջակցություն երեխաների և ընտանիքների համար։

Դուք ճիշտ տեղում եք եթե`

  • Ցանկանում եք ներդաշնակ ընտանեկան կյանք և լավ հարաբերություններ Ձեր երեխայի(ների) հետ
  • Ձեր երեխայի հետ մշտական ​​կոնֆլիկտները սպառում են Ձեր էներգիան
  • Երեխայի հետ հաղորդակցվում եք պատիժների, ծեծի լեզվում
  • Գոռում, նախատում երբեմն նույնիսկ հարվածում եք երեխային
  • Ծնողական պարտականությունները հաճախ Ձեզ ստիպում են «Դուրս գալ ափերից»
  • Դուք արդեն կարդացել եք բոլոր գրքերը և լսել եք ծնողական թեմաներով փոդքասթեր, բայց իրական կյանքում ոչինչ այնքան էլ լավ չի աշխատում
  • Դուք ցանկանում էիք անել ամեն ինչ այլ կերպ, քան Ձեր սեփական ծնողները, բայց հաճախ ինքներդ կրկնում եք նույն անհաջող սցենարը
  • Երբեմն կասկածում եք Ձեր լավ «Մամա» կամ «Պապա» լինելու մեջ
  • Ի վերջո, ցանկանում եք ծնողավարումը վերածվի հաճելի պատասխանատվության և ոչ նյարդերի պատերազմի

«Գիտակցված ծնողավարումը ոչ թե երեխային փոխելու, այլ նրան հասկանալու ու աջակցելու արվեստ է, որպեսզի նա դառնա իր լավագույն տարբերակը։»

Կօգնեմ բարելավել ծնող-երեխա հարաբերությունները

Ես Գայանե Մելքումյանն եմ՝ դիպլոմավորված մանկական հոգեբան, ընտանիքի հոգեբան և  սերտիֆիկացված ծնողավարման քոուչ։

Աշխատում եմ երեխաների, դեռահասների և ծնողների հետ՝ հուզական, վարքային խնդիրների և հարաբերությունների դժվարությունների հայցերով։

Երեխաների և դեռահասների հետ աշխատանք

Մանկական և դեռահասների CBT (կոգնիտիվ վարքաբանական թերապիա)

Մանկական արտ թերապիա

Մանկական գեշտալտ թերապիա

Խաղաթերապիա

Աշխատում եմ հետևյալ հայցերով՝

• մանկական ագրեսիա

• հուզական և վարքային դժվարություններ

• տագնապներ և անհանգստություն

• վախեր

• երեխաների հոգեսոմատիկ խնդիրներ

Ծնողների և մեծահասակների հետ աշխատանք

• ծնող–երեխա հարաբերությունների դժվարություններ

• ծնողական հուզական այրում

• մեղքի զգացում և վախեր՝ կապված երեխայի դաստիարակության հետ

• ծնողական դերի հետ կապված ներքին դժվարություններ

• սթրես և ինքնագնահատականի խնդիրներ

Իմ աշխատանքում կիրառում եմ հետևյալ մոտեցումները՝

Կոգնիտիվ վարքաբանական թերապիա (CBT)

Մարմնակենտրոն թերապիա

Տրանզակցիոն վերլուծություն

Ծնողավարման ավանդական «Ավտորիտար» մոդելը չի ​​աշխատում․

«Ես այդպես եմ ուզում և վերջ», «Ես մեծ եմ ուրեմն ես ճիշտ եմ»

Տարիներ շարունակ ծնողները հավատացրել են, թե երեխային շատ սիրելը «Երես կտա», երեխային շատ գրկելը «Գրկի կսովորեցնի» և նրանք ապրել են իրենց հույզերից ու մարմնից կտրված, Ինչի արդյունքում դաստիարակվել է մի ողջ սերունդ, ովքեր չգիտեն, թե ի՞նչ են ուզում, ովքեր իրենց սեփական ձայնն ու խոսքը չեն կարող պաշտպանել, դժվարանում են արտահայտել հույզերը․․․․

Այն «վախի» վրա հիմնված մոդել է, որը Ձեզ զրկում է երեխայի կյանքի կարևոր տարիները լիաթոք վայելելու հաճույքից և ստիպում կենտրոնանալ մեղավորության կամ թերացումների վրա, որոնք այնքան նորմալ ու ընդունելի են գիտակցված ծնողավարման մեջ․

Հաճա՞խ եք ունենում այնպիսի մտքեր, որ որպես ծնող սխալվել եք, մի բան այն չէ․ Դուք մտահոգվո՞ւմ եք Ձեր երեխայի ապագայի համար, դուք մտահոգվում եք երեխայի «Կապրիզների», «Անհանգիստ վարքի» համար՝ առանց խորասուզվելու դրա ներքո գոյություն ունեցող պատճառների մեջ :

Հիմա ու վաղուց ժամանակն է գիտակից ծնողավարելու։ Երեխայի կյանքի հատկապես առաջին 5 տարիները այն հիմքն են, որի վրա երեխան կառուցելու է ողջ կյանքը։

Ես հասկանում եմ, թե որքան դժվար է խնդրել կամ ընդունել, որ մենք օգնության կարիք ունենք որպես ծնող: Ահա թե ինչու, ծնողավարման քոուչն այն անձն է, ով Ձեզ կարեկցում է, ըմբռնում, վալիդացնում Ձեր հույզերը և լսում առանց դատելու ու մեղադրելու․

Ի՞նչ են պատմում իմ քոուչինգի մասին ծնողները

Տաթև մուրադյան

Ես Գայանեի հետ անցել եմ ծնողավարման քոուչինգի ամբողջասկան կուրս. Իմ և երեխայիս կապը դարձել է ավելի ամուր. Ավել հեշտ է ստացվում մնալ ներկայում, հասկանալ երեխայիս հույզերն ու կարիքները, ինչի արդյունքւում երկուսս էլ ավելի հանգիստ ենք. Ես դարձել եմ ավելի ինքնավստահ ու ներդաշնակ ծնող, չունեմ վախեր, որոնք որ ինձ շարունակ անհանգստացնում էին մամայության մեջ.

Անի Մկրտչյան

Գայանեի ծնողավարման դասընթացներին գրանցվելը ծնող լինելու իմ ճանապարհին կայացրած ամենակարևոր որոշումներից մեկն էր: Այս ծրագիրը ոչ միայն գիտելիք տվեց, այլև արմատապես փոխեց իմ մոտեցումը ծնողավարությանը, հաղորդակցությանը և երեխաներիս հետ զգացմունքային կապին: Նրա կարեկից առաջնորդության և հետազոտության վրա հիմնված ուղղորդումների շնորհիվ ես սովորեցի ավելի մեծ համբերատարությամբ, ըմբռնումով և ինքնավստահությամբ հաղթահարել ծնողավարման մարտահրավերները: Այս ծրագրի գործիքները ավելին են, քան պարզապես ծոնղավարումը․ Նպաստում են խոր ինքնագիտակցության և զգացմունքային ինտելեկտի զարգացմանը, ինչը թույլ է տալիս լինել ավելի գիտակից և ներկա ծնող: Անչափ շնորհակալ եմ այս ճանապարհի համար:

Էդիտա Պետրոսյան

Գայանեին դիմեցի, երբ ծնողավարման վերաբերյալ շատ հարցեր ու կասկածներ ծագեցին. Այդյո՞ք ճիշտ եմ այսինչ հարցում, ինչպե՞ս պետք է վարվեմ, եթե այսինչ բանը լինի. Վախենում էի սխալվել և հաճախ ինքագնահատականի անկում էի ունենում: Հիմա վստահ եմ ինձ զգում, որպես ծնող, ավելի հանգիստ եմ և գիտեմ, որ ձեռքիս տակ ունեմ այնպիսի գործիքներ, որոնք ողջ կյանքում ինձ կուղեկցեն. Երանի, թե շուտ գտած լինեի Գայանեին: Կյանքիս լավագույն ներդրումն էր. Այն ինչ ստացել եմ անգամերով ավել է իմ ներդրումից Շնորհակալ եմ

Ինչպե՞ս է հոգեբանական խորհրդատվությունն իրականացվում

Կապ և նախնական հարցում

Ծնողը կապ է հաստատում, ներկայացնում երեխայի տարիքը և այն խնդիրը, որը իրեն մտահոգում է։

Առաջնային խորհրդատվություն ծնողի հետ

Առաջին հանդիպման ընթացքում մենք մանրամասն քննարկում ենք երեխայի և ընտանիքի իրավիճակը։ Զրույցի միջոցով հասկանում եմ հայցը և որոշում՝ ինչպես պլանավորել աշխատանքը․ աշխատել երեխայի հետ, ծնողի հետ կամ ամբողջ ընտանիքի հետ։

Դիագնոստիկա և թերապևտիկ աշխատանք

Անհրաժեշտության դեպքում իրականացվում է հոգեբանական դիագնոստիկա, որից հետո սկսվում է խորհրդատվական կամ թերապևտիկ աշխատանքը՝ ըստ երեխայի և ընտանիքի կարիքների։

Երբ դիմել մանկական և ընտանիքի հոգեբանի

Երեխայի վարքը փոխվել է

Երբ երեխան հաճախ բարկանում է, լաց է լինում, չի լսում, խփում է կամ փակվում է իր մեջ։

Երբ նրա հույզերը կարծես շատ ուժեղ են, և դուք դժվարանում եք հասկանալ՝ ինչ է իրականում տեղի ունենում նրա ներսում։

Դժվարություններ ծնող–երեխա հարաբերություններում

Երբ դուք փորձում եք հասկանալ ձեր երեխային, աջակցել նրան և ճիշտ արձագանքել, բայց հարաբերություններում հաճախ առաջանում են լարվածություններ, վեճեր կամ անհասկացվածություն։ Երբ երեխայի վարքը կամ արձագանքները ձեզ շփոթեցնում են, և դուք ցանկանում եք հասկանալ՝ ինչպես վերականգնել ավելի հանգիստ և վստահ հարաբերություններ ձեր երեխայի հետ։

Ընտանիքում լարվածություն կամ անհանգստություն կա

Ընտանիքը համակարգ է, և երեխայի վարքային կամ հուզական դժվարությունները հազվադեպ են առաջանում պատահական։ Երբեմն դրանք կապված են ընտանիքում տեղի ունեցող գործընթացների հետ։

Հոգեբանական աշխատանքի ընթացքում ես դիտարկում ենք ամբողջ համակարգը՝ օգնելով հասկանալ, թե ինչ է տեղի ունենում երեխայի և ընտանիքի հարաբերություններում, և ինչպես կարող եք վերականգնել հանգիստ ու աջակցող մթնոլորտն ընտանիքում։

Արի՛ զրուցենք

Դադարի՛ր մեղադրել ինքդ քեզ ու ազատվի՛ր քեզ հյուծող մտքերից

Կատարի՛ր առաջին քայլը դեպի ներդաշնակ ծնողություն
Ժամանակն է խոսելու․

Թողե՛ք մեղադրանքները եւ սկսենք Ձեր փոփոխության ճանապարհը։