Իմ մասին

Ես Գայանե Մելքումյանն եմ՝ մանկական և ընտանիքի հոգեբան, ինչպես նաև The Jai Institute for Parenting (ԱՄՆ)-ի հավաստագրված ծնողավարման քոուչ։

Ես աջակցում եմ երեխաներին, ծնողներին հաղթահարելու հուզական, վարքային և այլ մարտահրավերներ, դժվարություններ, ինչպես նաև վերականգնելու առողջ և վստահ ծնող–երեխա կապը։

Ես մշտապես զարգացնում եմ իմ մասնագիտական գիտելիքները և աշխատում եմ միջազգային հոգեբանական մոտեցումների հիման վրա։

Կրթություն

Հայկական պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ) – Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ, Ընտանիքի հոգեբանություն (մագիստրատուրա)

Երևանի պետական համալսարան (ԵՊՀ) – Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, Սերվիսի մագիստրոս

Երևանի պետական համալսարան (ԵՊՀ) – Արևելագիտության ֆակուլտետ, Թյուրքագիտություն(բակալավր)

Մասնագիտական ատեստավորումներ

Институт Психологии Smart (Մոսկվա) – Դիպլոմավորված մանկական հոգեբան

The Jai Institute for Parenting (ԱՄՆ) – Հավաստագրված ծնողավարման քոուչ (Certified Parent Coach)

Ես ներկայացված եմ նաև Jai Institute for Parenting-ի պաշտոնական կայքում, որպես հավաստագրված ծնողավարման քոուչ։

Մասնագիտական գործունեություն

• Ստեղծել եմ մի շարք մանկական թերապևտիկ խաղեր, նյութեր

• Աշխատում եմ հեղինակային մենագրությանս վրա՝ մայրության և ծնողավարման գիտական և անձնական դիտարկումների ամսին

• իմ աշխատանքում կիրառում եմ ժամանակակից հոգեբանական մոտեցումներ՝ երեխաների և ընտանիքների հետ աշխատանքի համար։

Ամուսնացած եմ։ Դեռևս ունեմ մեկ երեխա։

Իմ առաքելությունը. օգնել ծնողներին փոխվել ներսից  

Ծնողության ճանապարհը միայն երեխա մեծացնելու մասին չէ. այն աճել է նրանց կողքին, նրանց հետ: Ես հավատում եմ, որ երբ ծնողները բուժում են իրենց վերքերը, փոխում մտածելակերպը և խորը կապ հաստատում իրենց հետ՝ փոխվում է ամբողջ ընտանեկան դինամիկան:  

Ես հավատում եմ , որ

Երեխաները մաքուր լույս են:  

Նրանք «Կապրիզային», կամ «Չար» չեն լինում, այլ պարզապես դժվարանում են ինքնուրույն կառավարել իրենց հույզերը՝ բարկություն, վախ, հիասթափություն և այլն․․․

Նրանց վարքը իրենց կարիքի արտացոլումն է, և մենք՝ ծնողներ, կարող ենք ուղղորդել նրանց սիրով, հասկացողությամբ և կապով:  

Դուք մենակ չեք, ես այստեղ եմ, որպեսզի լսեմ ՁԵզ

  Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ ծնողներին ազատվել սթրեսից, մեղքի զգացողությունից ու հիասթափությունից և ուղղորդել անցնելու ծնողության ճանապարհը ավելի խաղաղ, գիտակցված ու ներդաշնակ:  

Եթե պատրաստ եք ամեն օր դառնալ Ձեր ավելի լավ տարբերակը, որպես ծնող՝ սկսեք Ձեզանից։

Արի միասին անցնենք ծնողության ճանապարհն առանց սթրեսների: