Ծառայություններ
Այստեղից է սկսվում նոր խաղաղ հարաբերություններ ձեր երեխաների հետ։
Մանկական և դեռահասների հոգեթերապիա
Հոգեբանական աջակցություն երեխաների և դեռահասների համար՝
հուզական, վարքային և հոգեսոմատիկ դժվարությունների դեպքում։
Աշխատում եմ հետևյալ հայցերով՝
• մանկական ագրեսիա
• տագնապներ և վախեր
• հուզական և վարքային դժվարություններ
• երեխաների հոգեսոմատիկ խնդիրներ
• ինքնագնահատականի դժվարություններ
• Դպրոցական մոտիվացիայի խնդիրներ
• Ուշադրության դեֆիցիտ և հիպերակտիվություն (ADHD)
Աշխատանքի ընթացքում օգտագործվում են՝
• մանկական և դեռահասների CBT
• արտ-թերապիա
• խաղաթերապևտիկ մոտեցում
• գեշտալտ թերապիա
Հոգեբանական խորհրդատվություն ընտանիքին
Աշխատանք ծնողների և ընտանիքների հետ՝
ծնող–երեխա հարաբերությունների դժվարությունների և ընտանեկան լարվածության դեպքում։
Խորհրդատվությունը կարող է օգնել՝
• բարելավել ծնող–երեխա հարաբերությունները
• հաղթահարել ծնողական հուզական այրումը
• աշխատել մեղքի զգացման և վախերի հետ
• ավելի վստահ զգալ ծնողական դերում
• ստեղծել ավելի հանգիստ մթնոլորտ ընտանիքում
Ծնողավարման քոուչինգ-թերապիա
Ամերիկյան Jai Institute of Parenting-ի մոտեցումների հիման վրա։
Ծրագիրը օգնում է ծնողներին՝
• ավելի լավ հասկանալ երեխայի հույզերն ու վարքը
• կառուցել առողջ սահմաններ
• զարգացնել կապը երեխայի հետ
• ստեղծել ավելի գիտակից և վստահ ծնողավարում
Դասընթացը հիմնված է կապվածության գիտության, ոչ բռնի հաղորդակցության, նյարդային համակարգի գիտության, ուղեղի գիտության և էմոցիոնալ ինտելեկտի վրա:
Ծրագրում ներառված է
– Անհատական քոչինգ-հանդիպումներ
– Շաբաթական 1-1 հանդիպումներ, որտեղ մենք կճանապարհորդենք Ձեր ծնողավարական յուրահատուկ մարտահրավերներից ներս՝ տալով Ձեզ անհատականացված ռազմավարություններ՝ դառնալու այնպիսի ծնող, ինչպիսին ցանկանում եք լինել:
– Ամեն շաբաթյա տեսադասեր- Յուրաքանչյուր շաբաթ դուք կստանաք առցանց դասախոսություն, որը կներկայացնի ծնողության հիմնական հասկացություններն ու գործնական ռազմավարությունները:
– Աշխատանքային տետրեր- Յուրաքանչյուր տեսադասին կհետևի աշխատանքային տետր, որը նախատեսված է Ձեզ օգնելու արտացոլել, և ամրապնդել շաբաթվա դասընթացը գործնականում
– Ձայնային հաղորդագրությունների աջակցություն- Կարող եք հարցեր տալ, ստանալ ուղղորդում և անհրաժեշտության դեպքում ստանալ արագ հետադարձ կապ:
Դարձե՛ք ավելի ինքնավստահ ծնող
Եթե դեռ մտածում եք, թե ի՞նչ կտան Ձեզ անհատական քոուչինգ-սեանսները ինձ հետ՝ առաջարկում եմ
Ձեզ ամրագրել անվճար 15 րոպե տևողությամբ ետսազանգ ինձ հետ
Այս հանդիպումը կօգնի Ձեզ՝
– Ծանոթանալ ինձ հետ և իմ մոտեցմանը,
– Հասկանալ, թե ինչպե՞ս է աշխատում քոուչինգը,
– Քննարկել Ձեր ընտանիքի առանձնահատկություններն ու մարտահրավերները,
– Տալ ցանկացած հարց
