Իմ մասին
Ողջույն, ես Գայանեն եմ՝ ծնողավարման քոուչ և մայրիկ
Մայր դառնալը իմ կյանքի ամենաանհավատալի և անսպասելի ճանապարհորդությունն էր: Իմ որդու ծնունդը միանգամայն հրաշք էր՝ մի երազ, որը ինձ ավելի մոտեցրեց իմ իրական «Ես»-ին։
Երբ որդիս ծնվեց, ես զգացի բոլոր պահերը գրի առնելու անզուսպ ցանկություն: Սկզբում դա պարզապես նշումներ էին ֆոտոալբոմում, բայց հետո դարձավ մի պատմություն՝ նրա պատմությունը:յուրաքանչյուր տող գրելիս հասկացա, որ ես ոչ միայն հիշողություններ եմ գրում, այլ՝ գիրք: Մեկ տարվա ընթացքում ես լրացրել էի մոտ 200 էջ՝ լցված սիրով, դասերով և մայրության հրաշքով:
Սակայն ես ավելին էի ուզում, քան պարզապես ինտուիցիան էր, կամ այն, ինչ ուսումանսիրել էի մինչ մայրանալը: Ցանկանում էի հասկանալ ծնողության գիտական հիմքերը, սովորել ապացուցված մեթոդներ, որոնք իսկապես փոխում են ընտանիքների կյանքը: Ահա այդ ժամանակ էր, երբ ես հայտնաբերեցի «Jai Institute of Parenting»-ը՝ և այն փոխեց իմ կյանքը»:
Իմ առաքելությունը. օգնել ծնողներին փոխվել ներսից
Ծնողության ճանապարհը միայն երեխա մեծացնելու մասին չէ. այն աճել է նրանց կողքին, նրանց հետ: Ես հավատում եմ, որ երբ ծնողները բուժում են իրենց վերքերը, փոխում մտածելակերպը և խորը կապ հաստատում իրենց հետ՝ փոխվում է ամբողջ ընտանեկան դինամիկան:
Ես հավատում եմ , որ
Երեխաները մաքուր լույս են:
Նրանք «Կապրիզային», կամ «Չար» չեն լինում, այլ պարզապես դժվարանում են ինքնուրույն կառավարել իրենց հույզերը՝ բարկություն, վախ, հիասթափություն և այլն․․․
Նրանց վարքը իրենց կարիքի արտացոլումն է, և մենք՝ ծնողներ, կարող ենք ուղղորդել նրանց սիրով, հասկացողությամբ և կապով:
Դուք մենակ չեք, ես այստեղ եմ, որպեսզի լսեմ ՁԵզ
Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ ծնողներին ազատվել սթրեսից, մեղքի զգացողությունից ու հիասթափությունից և ուղղորդել անցնելու ծնողության ճանապարհը ավելի խաղաղ, գիտակցված ու ներդաշնակ:
Եթե պատրաստ եք ամեն օր դառնալ Ձեր ավելի լավ տարբերակը, որպես ծնող՝ սկսեք Ձեզանից։
Արի միասին անցնենք ծնողության ճանապարհն առանց սթրեսների:
