Ես օգնում եմ ծնողներին հաղթահարել մարտահրավերները և կառուցել ամուր կապ երեխաների հետ

5 քայլ կապրիզները կառավարելու համար ՝ առանց պատիժների ու գոռալու

Վստահություն

Ստեղծեք հարաբերություններ ձեր երեխաների հետ՝ հիմնված վստահության, կապի և համագործակցության վրա

Ներդաշնակություն

Զգացեք խաղաղություն, ներդաշնակություն և փոխըմբռնում ձեր երեխաների հետ

Ընտանեկան անդորր

Սովորեք խաղաղ հաղորդակցման հմտություններ՝ ընտանեկան առողջ հարաբերությունները վերականգնելու և պահպանելու համար

Դուք ճիշտ տեղում եք եթե`

  • Ցանկանում եք ներդաշնակ ընտանեկան կյանք և լավ հարաբերություններ Ձեր երեխայի(ների) հետ
  • Ձեր երեխայի հետ մշտական ​​կոնֆլիկտները սպառում են Ձեր էներգիան
  • Երեխայի հետ հաղորդակցվում եք պատիժների, ծեծի լեզվում
  • Գոռում, նախատում երբեմն նույնիսկ հարվածում եք երեխային
  • Ծնողական պարտականությունները հաճախ Ձեզ ստիպում են «Դուրս գալ ափերից»
  • Դուք արդեն կարդացել եք բոլոր գրքերը և լսել եք ծնողական թեմաներով փոդքասթեր, բայց իրական կյանքում ոչինչ այնքան էլ լավ չի աշխատում
  • Դուք ցանկանում էիք անել ամեն ինչ այլ կերպ, քան Ձեր սեփական ծնողները, բայց հաճախ ինքներդ կրկնում եք նույն անհաջող սցենարը
  • Երբեմն կասկածում եք Ձեր լավ «Մամա» կամ «Պապա» լինելու մեջ
  • Ի վերջո, ցանկանում եք ծնողավարումը վերածվի հաճելի պատասխանատվության և ոչ նյարդերի պատերազմի

«Գիտակցված ծնողավարումը ոչ թե երեխային փոխելու, այլ նրան հասկանալու ու աջակցելու արվեստ է, որպեսզի նա դառնա իր լավագույն տարբերակը։»

Կօգնեմ բարելավել ծնող-երեխա հարաբերությունները

Ես Գայանե Մելքումյանն եմ՝ մանկան և ընտանիքի հոգեբան, Jai Institute of Parenting-ի կողմից սերտիֆիկացված ծնողավարման քոուչ: Որպես մայր և մասնագետ, ես հասկանում եմ թե ծնողները առօրյայում ինչպիսի մարտահրավերների են բախվում․

Եթե դուք ցանկանում եք՝

  • Մեծացնել ինքնավստահ և հաջողակ երեխա
  • Հաղթահարել երեխայի կամակոր, ագրեսիվ վարքը, կապրիզները և մեղմել դրանց հետևանքները
  • Ամրացնել Ձեր և երեխայի միջև հոգեկան կապը
  • Հաղթահարել վարքային մարտահրավերները՝ առանց վախի և պատիժների
  • Դնել սահմաններ առանց բղավելու ու «Հունից դուրս գալու»

Ապա դուք ճիշտ տեղում եք

Ծնողավարման ավանդական «Ավտորիտար» մոդելը չի ​​աշխատում․

«Ես այդպես եմ ուզում և վերջ», «Ես մեծ եմ ուրեմն ես ճիշտ եմ»

Տարիներ շարունակ ծնողները հավատացրել են, թե երեխային շատ սիրելը «Երես կտա», երեխային շատ գրկելը «Գրկի կսովորեցնի» և նրանք ապրել են իրենց հույզերից ու մարմնից կտրված, Ինչի արդյունքում դաստիարակվել է մի ողջ սերունդ, ովքեր չգիտեն, թե ի՞նչ են ուզում, ովքեր իրենց սեփական ձայնն ու խոսքը չեն կարող պաշտպանել, դժվարանում են արտահայտել հույզերը․․․․

Այն «վախի» վրա հիմնված մոդել է, որը Ձեզ զրկում է երեխայի կյանքի կարևոր տարիները լիաթոք վայելելու հաճույքից և ստիպում կենտրոնանալ մեղավորության կամ թերացումների վրա, որոնք այնքան նորմալ ու ընդունելի են գիտակցված ծնողավարման մեջ․

Հաճա՞խ եք ունենում այնպիսի մտքեր, որ որպես ծնող սխալվել եք, մի բան այն չէ․ Դուք մտահոգվո՞ւմ եք Ձեր երեխայի ապագայի համար, դուք մտահոգվում եք երեխայի «Կապրիզների», «Անհանգիստ վարքի» համար՝ առանց խորասուզվելու դրա ներքո գոյություն ունեցող պատճառների մեջ :

Հիմա ու վաղուց ժամանակն է գիտակից ծնողավարելու։ Երեխայի կյանքի հատկապես առաջին 5 տարիները այն հիմքն են, որի վրա երեխան կառուցելու է ողջ կյանքը։

Ես հասկանում եմ, թե որքան դժվար է խնդրել կամ ընդունել, որ մենք օգնության կարիք ունենք որպես ծնող: Ահա թե ինչու, ծնողավարման քոուչն այն անձն է, ով Ձեզ կարեկցում է, ըմբռնում, վալիդացնում Ձեր հույզերը և լսում առանց դատելու ու մեղադրելու․

Ի՞նչ են պատմում իմ քոուչինգի մասին ծնողները

Տաթև մուրադյան

Ես Գայանեի հետ անցել եմ ծնողավարման քոուչինգի ամբողջասկան կուրս. Իմ և երեխայիս կապը դարձել է ավելի ամուր. Ավել հեշտ է ստացվում մնալ ներկայում, հասկանալ երեխայիս հույզերն ու կարիքները, ինչի արդյունքւում երկուսս էլ ավելի հանգիստ ենք. Ես դարձել եմ ավելի ինքնավստահ ու ներդաշնակ ծնող, չունեմ վախեր, որոնք որ ինձ շարունակ անհանգստացնում էին մամայության մեջ.

Անի Մկրտչյան

Գայանեի ծնողավարման դասընթացներին գրանցվելը ծնող լինելու իմ ճանապարհին կայացրած ամենակարևոր որոշումներից մեկն էր: Այս ծրագիրը ոչ միայն գիտելիք տվեց, այլև արմատապես փոխեց իմ մոտեցումը ծնողավարությանը, հաղորդակցությանը և երեխաներիս հետ զգացմունքային կապին: Նրա կարեկից առաջնորդության և հետազոտության վրա հիմնված ուղղորդումների շնորհիվ ես սովորեցի ավելի մեծ համբերատարությամբ, ըմբռնումով և ինքնավստահությամբ հաղթահարել ծնողավարման մարտահրավերները: Այս ծրագրի գործիքները ավելին են, քան պարզապես ծոնղավարումը․ Նպաստում են խոր ինքնագիտակցության և զգացմունքային ինտելեկտի զարգացմանը, ինչը թույլ է տալիս լինել ավելի գիտակից և ներկա ծնող: Անչափ շնորհակալ եմ այս ճանապարհի համար:

Էդիտա Պետրոսյան

Գայանեին դիմեցի, երբ ծնողավարման վերաբերյալ շատ հարցեր ու կասկածներ ծագեցին. Այդյո՞ք ճիշտ եմ այսինչ հարցում, ինչպե՞ս պետք է վարվեմ, եթե այսինչ բանը լինի. Վախենում էի սխալվել և հաճախ ինքագնահատականի անկում էի ունենում: Հիմա վստահ եմ ինձ զգում, որպես ծնող, ավելի հանգիստ եմ և գիտեմ, որ ձեռքիս տակ ունեմ այնպիսի գործիքներ, որոնք ողջ կյանքում ինձ կուղեկցեն. Երանի, թե շուտ գտած լինեի Գայանեին: Կյանքիս լավագույն ներդրումն էր. Այն ինչ ստացել եմ անգամերով ավել է իմ ներդրումից Շնորհակալ եմ

Ինչպե՞ս է ծնողավարման քոուչինգն աշխատում

Երբ դուք կապ հաստատեք ինձ հետ, մենք միասին կունենանք 15 րոպե տևողությամբ նախնական զրույց, որպեսզի կարողանամ հասկանալ, թե ինչ է կատարվում Ձեր և ձեր ընտանիքում, ինչն է Ձեզ անհանգստացում, և ինչ աջակցություն ես կարող եմ Ձեզ տրամադրել

Ես կներկայացնեմ իմ մոտեցումը և թե ինչպես ենք մենք միասին աշխատելու։ Դուք կարող եք տալ Ձեր ցանկացած հարց՝ համոզվելու համար, որ այս թերապիան Ձեզ համար կլինի լավագույնը հիմա ու Ձեր հետագա համար

Եթե ​​իմ առաջարկն այն է ինչ փնտրում էիք՝ մենք արդեն ամրագրում ենք մեր առաջին հանդիպման օրն ու ժամը և սկսում։ Եթե ​​դուք այլ առաջարկներ եք ունենում ես լսում եմ և հնարավորության դեպքում ինտեգրում։

Որևէ տեսակի ճնշում չկա, պարզապես առաջին անվճար հանդիպումը նրա համար է, որ դուք համոզվեք թե արդյոք ես այն մասնագետն եմ, ում հետ ցանկանում եք շարունակել

Ինչու՞ դիմել ծնողավարման քոուչ-հոգեբանի

Խաղաղ տուն

Պետք չէ սպասել, որ ամեն ինչ ինքնաբերաբար կփոխվի, կամ մտահոգվել, որ ուշացել եք։ Ճիշտ մոտեցմամբ կարող եք սկսել փոփոխություն հենց այսօր․

Գիտակցված ծնողությունը կառուցում է ամուր կապ Ձեր երեխաների հետ և զինում Ձեզ վստահությամբ ու գործիքներով, որպեսզի դժվարությունները հաղթահարեք կարեկցանքով և սիրով

Բացահայտե՛ք, թե ի՞նչ է խոչնդոտում Ձեր ընտանեկան ներդաշնակությունը

Եթե ընտանիքում փոփոխություն սկսելը հեշտ լիներ՝ բոլորը կանեին ինքնուրույն: Ինքնաճանաճանաչումն ու աճը պահանջում է մարդ-մարդ պարզ կապ ու հույզերի վավարեցում։

Չնայած բոլոր ծնողական գրքերն և խորհուրդները կարդալուն՝ իրական փոխակերպումը հաճախ պահանջում է անհատականացված աշխատանք:
Բոլոր երեխաները տարբեր են՝ հետևաբար բոլոր ծնողների ցավն ու մտահոգությունները

Միասին կարող ենք.
– Բացահայտել Ձեզ անհանգստացնող մտքերը, Կարիքներն ու հույզերը
– Ուսումնասիրել գործնական լուծումներ
– Ձեր ծնողական նպատակները վերածել իրականության

Ես Ձեզանից մեկն եմ Մենք միասին կգտնենք Ձեր հանգստության ու վստահության ճանապարհը

Որպես փոքրիկ երեխայի մայր՝ ես անձամբ գիտեմ այն քաոսը, որին բախվում են ծնողները։ Մենք ոչ միայն պայքարում ենք ագրեսիայի, վարքային մարտահրավերների, երկու և ավելի երեխաների միջև վեճերի ու հուզական պոռթկումների դեմ, այլև հուսահատության, զղջումների, և գերհոգնածության դրվագների․

Ինչպես և դուք՝ ես անսահման սիրում եմ իմ երեխային և գիտեմ, որ կատարյալ ծնող լինելը նպատակ չէ։ Դա աճի, կապի և գիտակցության ճանապարհ է՝ հասկանալով, որ դուք մենակ չեք։

Արի՛ զրուցենք

Դադարի՛ր մեղադրել ինքդ քեզ ու ազատվի՛ր քեզ հյուծող մտքերից

Կատարի՛ր առաջին քայլը դեպի ներդաշնակ ծնողություն
Ժամանակն է խոսելու․

Թողե՛ք մեղադրանքները եւ սկսենք Ձեր փոփոխության ճանապարհը։